Հայաստանի շախմատի առաջնության 7 տուրերից հետո, առաջատարը չի փոխվել18 հունվարի 2012 - 20:27 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 18 Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացել է Հայաստանի շախմատի առաջնության 7-րդ տուրը: Առաջինը իրենց պարտիան ավարտել են առաջնության առաջատար Հրանտ Մելքումյանը և Զավեն Անդրիասյանը: Պարտիան ավարտվել է ոչ ոքի: Հաջորդ ոչ ոքին գրանցվել է Ռոբերտ Հովհաննիսյան-Ավետիք Գրիգորյան զույգի խաղից հետո: Ամենաերկար պարտիան Կարեն Գրիգորյանի և Սամվել Տեր-Սահակյանինն էր, որը տևել է մոտ 6 ժամ և ավարտվել է ոչ ոքիով: 7-րդ տուրում Հրայր Սիմանյանի նկատմամբ հաղթանակ է տարել Արման Փաշիկյանը, իսկ Տիգրան Պետրոսյանը` Լևոն Բաբուջյանի նկատմամբ: Այս տուրից հետո Մելքումյանը հավաքել է 4.5 միավոր և շարունակում է զբաղեցնել առաջին հորիզոնականը, միչև 4-րդ հորիզոնականը կիսում են Անդրիասյանը, Հովհաննիսյանը և Պետրոսյանը: Հունվարի 19 կկայանա 8-րդ տուրը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |