Լոնդոնում բացվել է Չերչիլի նկարների ցուցահանդեսը21 հունվարի 2012 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական մայրաքաղաքում երեկ բացվել է Չերչիլի նկարների ցուցահանդեսը, հայտնում է ИТАР-ТАСС-ը: Միացյալ թագավորության ամենահայտնի պետական գործիչներից մեկի ստեղծագործությունները ներկայացվել են Լեյտոնի տուն-թանգարանում` մարոկկացի ճանաչված գեղանկարիչ Հասան ալ-Գլաուի նկարների հետ միասին: Մարոկկոյի Մուհամմեդ VI թագավորի հովանավորությամբ կազմակերպված «Հանդիպումներ Մարաքեշում» անվամբ ցուցահանդեսը ներառում է Չերչիլի 9 և ալ-Գլաուի 15 նկարներ: Սակայն միայն թեմատիկան չէ, որ կապող օղակ է երկու նկարիչների միջև: Մեծ Բրիտանիայի վարչապետը «աշխարհի լավագույն վայրերից մեկը» կատարած այցելության ժամանակ տեսել է հայտնի ընտանիքից մի երիտասարդի աշխատանքները, որոնք նրա վրա մեծ տպավորություն են գործել: Չերչիլը ծանոթ է եղել նրա հոր հետ` ազդեցիկ Թամի ալ-Գլաուի փաշայի հետ, և համոզել նրան որդուն հնարավորություն տալ բացահայտելու իր տաղանդը` անտեսելով գեղանկարչության մասին` որպես բարձրատոհմիկ մարդու համար անվայել գործի, այն ժամանակ տիրող պատկերացումները: Չերչիլը ճիշտ է եղել Հասան ալ-Գլաուի տաղանդի հարցում. այսօր նա աշխարհի ամենահայտնի հյուսիսաֆրիկյան վարպետներից է: Չերչիլն իր մոտ նկարչական հակումները բացահայտել է Առաջին համաշխարհայինից հետո: Նրան գեղանկարչությամբ «վարակել» է իր ընկեր Փոլ Մեյզը: Նկարչությամբ զբաղվելն օգնել է նրան ազատվել դեպրեսիայից, կամ «սև շնից» ինչպես ինքն էր այն կոչում: Նկարների ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 31: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |