Արծրուն Հովհաննիսյան. Հունվարի 28-ը պետք է ողջ հայության տոնը լինի

Արծրուն Հովհաննիսյան. Հունվարի 28-ը պետք է ողջ հայության տոնը լինի

PanARMENIAN.Net - Հայաստանի ԶՈւ կազմավորման օրը պետք է տոն դառնա ողջ հայության համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր ՀՀ ազգային բանակի կազմավորման 20-ամյակին, հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: «Սա համազգային տոն է, և ցանկացած հայ, որտեղ էլ լինի, պետք է բաժակ բարձրացնի ու խմի դրա պատվին, անկախ նրանից նա բանակում ծառայող որդի ունի, թե ոչ»,-ասել է ռազմական փորձագետը

Փորձագետը նշել է, որ բանակը մեր պետականության անկյունաքարն է, որն ամեն օր լուծում է հայ ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը:

Նա նաև հորդորել է հունվարի 28-ը չանվանել հայոց բանակի կազմավորման օր, քանի որ հայկական բանակն իր արմատներով գնում է դարերի խորքը, իսկ հունվարի 28-ը Հայաստանի ԶՈւ կազմավորման օրն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---