Լևոն Արոնյան. Վեյկ ան Զեեի այս մրցաշարը լավագույնն էր իմ կարիերայում![]() 30 հունվարի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Ես շատ գոհ եմ, որ հաջովեց այսքան լավ խաղալ: Շատ հաճելի է, որ այսքան մարդ կարողացա ուրախացնել»,- Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթանակից հետո ասել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Արոնյանը 13 տուրում տարավ 7 հաղթանակ, 4 անգամ ոչ ոքի խաղաց և միայն երկու անգամ զիջեց, երրորդ անգամ նվաճելով Վեյկան Զեեի հաղթողի կոչումը: «Սա լավագույն մրցաշարն էր իմ կարիերայում: Անշուշտ, ես շատ մրցաշարերում եմ հաղթել, սակայն որ ամբողջությամբ վերահսկեմ խաղը՝ դա միշտ չի, որ հաջողվել է: Իսկ այստեղ ինձ թվում էր, որ ես բավականին վերահսկում էի իրավիճակը շատ դեպքերում»,-Արոնյանի խոսքն է մեջբերում chess-news.ru-ն: Ըստ շախմատիստի, նա իրար ետևից մի քանի մրցաշարերի մասնակցեց 2011թ. վերջում. «Մրցաշարերի շարքից հետո ես որոշեցի հանգստանալ: Մեկ ամիս ես չեմ մոտեցել խաղատախտակին, ուղղակի հանգստացել եմ ու ինձ թվում էր, որ դա կարող է վտանգավոր լինել, քանի որ իմ մրցակիցները հավանաբար այդ ժամանակ աշխատում էին: Սակայն, պարզվեց, որ թարմ ուղեղն էլ ինչ-որ բան արժի: Իմ բախտը բերեց, որ որոշ մրցակիցներ չկարողացան դիմադրել իմ հին հնարքներին»: Արոնյանը հավելել է նաև, որ դեռ չգիտի, երբ տեղի կունենա հաջորդ մրցաշարը և դեռ չի մտածել դրա մասին. «Սակայն, հավանաբար, հաջորդ խաղը տեղի կունենա Վլադիմիր Կրամնիկի հետ, ապրիլին»: Հայաստանը այդ մրցաշարում կներկայացնեն 8 շախմատիստներ Առաջին խաղը հայ ֆուտբոլիստները կանցկացնեն մայիսի 23-ին Իսպանիայի դեմ Դեռևս հայտնի չէ, թե որտեղ և երբ տեղի կունենա այդ մենամարտը Առաջատարների եռյակում փոփոխություն է տեղի ունեցել՝ Ռաֆայել Նադալը կրկին հայտնվել է 2-րդ հորիզոնականում |