Ամերիկյան օրենսդիրներն առաջարկում են հրաժարվել մեկդոլարանոց թղթադրամներից

Ամերիկյան օրենսդիրներն առաջարկում են հրաժարվել մեկդոլարանոց թղթադրամներից

PanARMENIAN.Net - Ամերիկյան օրենսդիրներն առաջարկում են խնայողության նպատակով շրջանառությունից հանել մեկդոլարանոց թղթադրամները և փոխարինել դրանք համարժեք մետաղադրամներով: Համապատասխան օրինագիծը երեքշաբթի օրը դրվել է Կոնգրեսի Վերին պալատի քննարկմանը սենատորներ Թոմ Հարքինի և Ջոն Մաքքեյնի կողմից:

ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Գլխավոր բյուջետային-վերահսկիչ վարչության տվյալներով, թղթադրամները մետաղադրամներով փոխարինելը թույլ կտա 30 տարվա ընթացքում տնտեսել շուրջ 5,5 մլրդ դոլար: Բացի դրանից, մետաղադրամներն ավելի երկարակյաց են թղթադրամներից:

Սակայն մեկդոլարանոց թղթադրամներն ամերիկացիների շարքում բոլորովին տարածված չեն: Ֆինանսների նախարարության տվյալներով, թղթադրամների 40 տոկոսը վերադարձվում է պետությանը անպիտան լինելու պատճառով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---