Խափանվել է աշխարհի խոշորագույն բորսայի ստեղծումը![]() 3 փետրվարի 2012 - 11:27 AMT PanARMENIAN.Net - NYSE Euronext և Deutsche Boerse բորսաները հրաժարվել են միավորման գործարքից, ինչի արդյունքում պետք է ստեղծվեր աշխարհի խոշորագույն բորսային օպերատորը, հայտնել է NYSE-ը պաշտոնական հաղորդագրությունում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միավորումը, որի մասին հայտարարվել էր 2011թ փետրվարի 15-ին, արգելափակվել է Եվրահանձնաժողովի կողմից: Եվրոպական իշխանությունները կարծում են, որ ամերիկյան NYSE Euronext և գերմանական Deutsche Boerse միավորումը վնաս կպատճառի եվրոպական շուկայի մրցունակությանը: Ֆինանսական ընկերությունները պատրաստ էին էական զիջումների գնալ, սկայան միավորումն, այնուամենայնիվ, արգելափակվեց, չնայած որ գործարքի գրավչությունը նվազեց եվրոպական պարտքային ճգնաժամի պատճառով: Ենթադրվում էր, որ միասնական Alpha Beta Netherlands Holding NV ընկերությանում Deutsche Boerse բաժնետերերին պատկանելու է ակցիաների 60, իսկ NYSE Euronext բաժնետերերին`40 տոկոսը: Deutsche Boerse և NYSE Euronext միավորումը խափանվում է արդեն երկրորդ անգամ: Այս գործարքի վերաբերյալ առաջին բանակցությունները տարվում էին 2008թ: Սակայն այն ժամանակ ևս գործարքը չի իրականացվել: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |