Ալի Աբդուլ Սալեհին դարձել է ոտնամանի «հերթական զոհը» 6 փետրվարի 2012 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, որը դեմ է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդուլ Սալեհիի իրավաբանական անձեռնմխելիությանը, նրա վրա ոտնաման է նետել: Ակցիան տեղի է ունեցել Նյու Յորքի այն հյուրանոցի առջև, որտեղ բնակվում է նախկին նախագահը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քաղաքական գործիչը դուրս է եկել շենքից թիկնապահների ուղեկցությամբ և ուղղվել է դեպի մեքենան: Նա օդային համբույր է ուղարկել ակցիայի մասնակիցներին: Հանկարծակի նրանցից մեկը՝ Նասեմ Ամրութը կարողացել է ճեղքել ոստիկանների պատնեշն ու կոշիկը նետել է Սալեհիի ուղղությամբ, սակայն հարվածը շեղ է ստացվել: Դրանից հետո 69-ամյա նախկին նախագահը նստել է մեքենան ու հեռացել անհայտ ուղղությամբ: Հայտնի քաղաքական գործիչների վրա ոտնաման նետելը արդեն դադարել է բողոքի օրիգինալ միջոց լինել: Առաջինը նման «հերոսություն» կատարեց իրաքցի լրագրողը, որը Բաղդադում կոշիկը նետեց Ջորջ Բուշի ուղղությամբ 2008թ. և դրա համար 3 տարի բանտ նստեց: Ըստ արևմտյան ԶԼՄ-ների, Եմենում հուզումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հազարավորները վիրավորել են: Այժմ այդ երկրում գործում է ժամանակավոր կառավարությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |