«Նորարար ուսուցիչներ» ֆորումի հաղթողն է «Տիեզերքը շատ մոտ է» նախագիծը![]() 8 փետրվարի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում կայացավ կրթական համակարգում նորարար մեթոդներ կիրառող ուսուցիչների մրցույթ հանդիսացող՝ «Նորարար ուսուցիչներ» ֆորումի մրցանակաբաշխությունը։ Այն անցկացվել է Մայքրոսոֆթ ընկերության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբ։ «Ֆորումի նպատակն է ներկայացնել ուսուցիչների մշակած ուսուցման նորարար մեթոդները, տեսնել, թե ինչպես են նրանք կիրառում տեղեկատվական տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում։ Կրթությունը կարևոր բնագավառ է, ուր մենք մեր ջանքերը պետք է միավորենք և ցույց տանք, որ Հայաստանի կրթական համակարգը զարգացած է և ետ չի մնում եվրոպականից»,-նշեց Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։ Նրա խոսքով արդեն 3-րդ անգամ անցկացվող ֆորումին ներկայացված նախագծերն ավելի շատ էին՝ 41 նախագիծ, քան նախորդ տարիներին։ 2011-ի հաղթող Վանաձորից ուսուցչուհի Նարինե Բաղդասարյանը հաղթել էր նաև Եվրոպական ֆորումում։ 2011-ի ֆորումի գլխավոր մրցանակին արժանացավ «Օհանյան» կրթահամալիրի ուսուցչուհի Աննա Գալստյանը «Տիեզերքը շատ մոտ է» նախագծով։ Այն իրենից ենթադրում է տիեզերքի և արեգակնային համակարգի հետազոտական աշխատանք աշակերտների կողմից՝ Microsoft Worldwidetelescope, Microsoft OneNOte ծրագրերի միջոցով։ Աննա Գալստյանը կմեկնի Պորտուգալիա՝ Լիսաբոն քաղաքում մասնակցելու Մայքրոսոֆթի եվրոպական՝ «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին՝ ներկայացնելով իր հաղթած նախագիծը։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից Windows Phone սմարթֆոններ ստացան 1-ին, 2-րդ, 3-րդ մրցականների հաղթողները, եղան նաև մի քանի այլ խրախուսական մրցանակներ։ «Նորարար ուսուցիչներ» ֆորումը կազմակերպվում է Հայաստանում 3-րդ անգամ։ Նախորդ տարիների հաղթող մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը Բեռլինում և Մոսկվայում կայացած «Եվրոպական ֆորումներին» ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |