«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - «Արմենիա միջազգային օդանավակայաններ» («Զվարթնոց») ՓԲԸ-ն վերսկսել է աշխատանքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ազգային ավիափոխադրող ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

«Մեզ համար կարևոր է ուղևորների անվտանգությունը, ուստի ընկերությունն առաջնորդվում է օդանավակայանի տեխնիկական ծառայության որոշումներով»,- նշել է նա:

Նանա Ավետիսովան հաղորդել է, որ արդեն իրականացվել են չվերթները դեպի Մոսկվա, Դուբայ, Աթենք և Կրասնոդար:

Հայաստանի օդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, ձյան առատ տեղումները կդադարեն միայն գիշերը, սպասվում է, որ ջերմաստիճանը կիջնի 7-8 աստիճանով:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---