Երկրակեղևի շարժը ֆիքսելու համար ԱԻՆ-ը կգործարկի դեֆորմոգրաֆը, որը 20 տարի չի աշխատել![]() 16 փետրվարի 2012 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Երկրակեղևի շարժերը ֆիքսելու համար ՀՀ ԱԻՆ նախարարությունը մտադիր է գործարկել դեֆորմոգրաֆը, որը տեղակայված է Գառնիի օբսերվատորիայում: Այդ մասին հայտարարել է նախարար Արմեն Երիցյանը փետրվարի 16-ին կառավարության մամուլի կենտրոնում: Ըստ նրա, սարքը չի գործածվել մոտ 20 տարի, և այժմ դրա օգտագործման կարիքը կա: «Դա ցույց է տալիս երկրի կեղևի դեֆորմացիան: 1988 թվականի երկրաշարժից առաջ սարքը ցույց է տվել դեֆորմացիան, բայց քանի որ նոր է տեղադրված եղել, մասնագետները դա չեն հասկացել, իրենց թվացել է, որ այն փչացած է: Այսօր հարկավոր է արդիականացնել և վերանորոգել սարքը»,- ընդդծեց Արմեն Երիցյանը: Ինչպես հաղորդել է Երիցյանը, Գառնիի օբսերվատորիան տեղակայված է 60մ խորության վրա, իսկ հենց դեմոգրաֆը` 360; Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել` ՀՀ ԳԱԱ փորձագետների մասնակցությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |