2011թ բանկային համակարգի ուշադրության կետրոնում ռիսկերի կառավարումն էր

2011թ բանկային համակարգի ուշադրության կետրոնում ռիսկերի կառավարումն էր

PanARMENIAN.Net - Հայաստանւի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը 2011թ գնահատում է որպես «հաջողված», քանի որ հանրապետության բանկային համակրագում գրանցվել է բոլոր ցուցանիշների կայուն աճ: Ըստ նրա, 2011թ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2010-ի համեմատ աճել է 14 տոկոսով կամ 44.8 մլրդ դրամով` կազմելով 375 մլրդ դրամ: «Աճի տեմպերն ու միտումները ցույց են տալիս, որ կապիտալի աճը գրանցվել է շահույթի հաշվին, ինչպես նաև բաժնետերերի 30 մլրդ դրամի ներդրումների հաշվին»,-փետրվարի 21-ին Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսին ընդգծել է նա:

Ինչպես հայտնել է ՀԲՄ նախագահը, Հայաստանի բանակային համակարգի ակտիվներն աճել են 32.3 տոկոսով կամ 506.6 մլրդ դրամով, գերազանցելով 3 տրիլիոն դրամի ցուցանիշը: Նա ընդգծել է, որ նման արդյունքները գրանցվել են եկամտային ակտիվների շնորհիվ: Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա դրանք նշված ժամանակահատվածում աճել են 37.3 տոկոսով կամ 461 մլրդ դրամով` կազմելով 1.6 տրիլիոն դրամ: Վարկերի գծով համակարգում աճը կազմել է 36 տոկոս կամ 276.5 մլրդ դրամ` ինչպես իրավական, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ներգրավված միջոցների հաշվին: Բացի այդ, նա նաև ընդգծել է, որ ապահովվել է վարկային ներդրումների ծավալների 34 տոկոս աճ, որոնք տարվա վերջին կազմել են 1.3 մլրդ դրամ:

Աշոտ Օսիպյանը ընդգծել է նաև հայկական կոմբանկերի համար ռիթեյլի «գրավչությունը»: Այդ բանկերը 2011թ իրենց մասնաճյուղերի թիվն ավելացրել են 32-463-ի, և այս միտումը շարունակվելու է նաև 2012թ:

Խոսելով 2011թ բանկային սեկտորի ակտիվների եկամտաբերության մասին, նա հյատնել է, որ այն կազմել է 2.36 տոկոս,իսկ կապիտալի եկամտաբերությունը կազմել է 12.55 տոկոս:

Նա ընդգծել է նաև, որ 2011թ Հայաստանի բանկային համակարգի կարևորագույն խնդիրներից է եղել ռիսկերի կառավարումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---