Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել բարձրլեռնային պայմաններում

Հայաստանում ռուսական ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել բարձրլեռնային պայմաններում

PanARMENIAN.Net - Հայաստանում 102-րդ ռուսական ռազմակայանի մոտ հազար զինվորներ մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին, որոնք տեղի էին ունենում բարձրլեռնային պայմաններում` ծովի մակարդակից ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, հաղորդում է Հարավային ռազմական երկրամասի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլը:

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի մոտ հազար զինծառայողներ և 200 միավոր զենք ու ռազմական տեխնիկա մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- հաղորդել է Գորբուլը:

Նրա խոսքով` զորավարժությունները տեղի են ունեցել բարձրլեռնային պայմաններում` ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա, ընդ որում, ձյան ծածկի բարձրությունը հրաձգարանում գերազանցել է մեկ մետրը:

«Զորավարժությունների ամփոփիչ փուլը տեղի է ունեցել այսօր Ալագյազ հրաձգարանում: Ղեկավարում էր Հարավային ռազմական երկրամասի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Կարտապոլովը»,- նշել է Գորբուլը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---