«Արմավիան» վերսկսել է իր չվերթերի սպասարկումը

«Արմավիան» վերսկսել է իր չվերթերի սպասարկումը

PanARMENIAN.Net - Քիչ առաջ «Արմավիա» ավիաընկերությունը վերսկսել է իր չվերթերի սպասարկումը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ունեցած տվյալներով «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:

Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:

«Հուսով ենք առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների այնպես էլ «Արմավիա» ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների,հավուր պատշաճի»,- նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան «Արմավիա» ավիաընկերությունը անժամկետ գործադուլ էր հայտարարել: Գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն արձագանքել է գործադուլին՝ բացասական գնահատելով «Արմավիա» ավիաընկերության կողմից «անհարիր շահարկումները և անհիմն ու կեղծ մեկնաբանությունները»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---