Վրաստանն ու Ադրբեջանը EURO-2020 անցկացման համատեղ հայտ կներկայացնեն

Վրաստանն ու Ադրբեջանը EURO-2020 անցկացման համատեղ հայտ կներկայացնեն

PanARMENIAN.Net - Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են համատեղ հայտ ներկայացնել ֆուտբոլի 2020թ Եվրոպայի առաջնության անցկացման համար: Այս մասին Ադրբեջանի Միլլի մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Ինչպես հայտնում է azerisport.com-ը, Ադրբեջանը մեկ անգամ հայտ ներկայացրել է 2012թ Եվրոպայի առաջնության անցկացման համար, սակայն չի անցել առաջին ընտրությունները: ՈւԵՖԱ կհաստատի թեկնածու-երկրները 2014թ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---