Սիրիական Հոմսում հայտնաբերվել են 21 կանանց և 26 երեխաների մարմիններ

Սիրիական Հոմսում հայտնաբերվել են 21 կանանց և 26 երեխաների մարմիններ

PanARMENIAN.Net - Սիրիական Հոմսում հայտնաբերվել են 21 կանանց և 26 երեխաների մարմիններ: Ընդդիմությունը սպանության մեջ մեղադրում է զինվորականներին, Բաշար Ասադի ենթականերին, պաշտոնական ԶԼՄ-ները պնդում են, որ նրանց սպանել են ահաբեկիչները:

Մինչ այդ երկրից մեկնել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը: Ընդդիոմության և Բաշար Ասադի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, սակայն Անանը համոզված է, որ ամեն ինչ կփոխվի:

Նա հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: Նա ասել է, որ իր հանդիպած բոլոր սիրիացիները խաղաղություն են ցանկանում, ցանականում են դադարեցնել արհունահեղությունը և նորմալ կյանքով ապրել:

Մինչ այդ, Հոմսի այն շրջանից, որտեղ գտնվել են մարմինները, բազմաթիվ բնակիչներ են հեռանում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---