Է.Նալբանդյան. Չկատարելով ստանձնած պարտավորությունները՝ Բաքուն ղարաբաղյան գործընթացը տապալման է դատապարտում16 մարտի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարարի և Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեի տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայկական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, գերմանցի լրագրողի այն հարցին, ինչ քայլեր են ձեռնարկվում ղարաբաղյան հակամարտության լուծման շրջանակներում, պատասխանել է, որ բոլոր քայլերը, որոնք ձեռնարկվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից, արգելափակվում են Ադրբեջանի կողմից, քանի որ նա հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունների մեծ մասը, որոնք համաձայնեցվում են բարձրագույն մակարդակով: Որպես օրինակ, Նալբանդյանը բերել է Սոչիի հանդիպումը, որտեղ ռուսական կողմի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից որոշում էր կայացվել համատեղ ստեղծել մեխանիզմ, որի միջոցով կդադարեցվեն շփման գծում հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները: Սակայն շուտով Ադրբեջանը սպառնաց «վետո» դնել ԵԱՀԿ բյուջեի վրա, եթե գումար հատկացվի նման մեխանիզմների ստեղծմանը: Հենց նույն Սոչիի հանդիպմանը երկու կողմերն էլ հայտարարեցին ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունավետության մասին և այդ ձևաչափում բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին: Վերադառնալով Բաքու` Ալիևը մի շարք հայտարարություններ է արել այն առնչությամբ, որ ԵԱՀԿ ՄԽ սպառել է իրեն և ժամանակն է փոխել բանակցային ձևաչափը: Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ սրանք Ադրբեջանի ոչ կառուցողական գործողությունների մի մասն են միայն: Նա նաև հավելել է, որ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում Ադրբեջանը ղարաբաղյան գործընթացը տապալման է դատապարտում: Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ հանդիպմանը խոստովանել են ծայրահեղ դիրքորոշումներից հետ կանգնելու անհրաժեշտությունն ու արտահայտվել իրենց դիրքերի մոտեցման ուղղությամբ ջանքերի շարունակման օգտին: «Հանդիպման մասնակիցները ընդհանուր սկզբունքների շուրջ աշխատանքն արագացնելու պատրաստակամություն են հայտնել, որպեսզի հետո դրա հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտադրող հաշտության պայմանագրի մշակմանը»,- հաղորդել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներից ակնկալում են կոնկրետ առաջարկներ զինված ուժերի շփման գծում միջադեպերի քննության նպատակով կոնկրետ ընթացակարգերի կատարման ուղղությամբ, ինչպես նաև դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով որպես միջնորդ հանդես գալ երկու երկրների միջև հումանիտար կապերի հաստատման հարցում: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |