ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության հետ:

Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության և կրթության զարգացմանը, այս ոլորտում բարեփոխումների իրականացման ընթացքին, ինչպես նաև երկու հայկական հանրապետությունների բուհերի միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Ստեփան Դադայանը:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---