ՀՀ վարչապետը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող բարեփոխումները

ՀՀ վարչապետը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է երկրում իրականացվող բարեփոխումները

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրներիդեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին:

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը շնորհակալություն է հայտնել «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների, ֆինանսների նախարարության կարողությունների ու ֆինանսական շուկայի զարգացման, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ծրագրերին աջակցելու և օժանդակություն ցուցաբերելու համար:Այնուհետև, զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կենսաթոշակային և սննդի անվտանգության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությանը, սոցիալական և առողջապահության բնագավառներում առաջիկա ծրագրերին:

Վարչապետ Սարգսյանը և Ասադ Ալամը քննարկել են նաև Հայաստանում և եվրագոտում առկա տնտեսական վիճակին ու հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---