BDO միջազգային աուդիտորական բրենդը «մեծ ախորժակ» ունի Հայաստանում

BDO միջազգային աուդիտորական բրենդը «մեծ ախորժակ» ունի Հայաստանում

PanARMENIAN.Net - Առաջատար աուդիտորական Բի-Դի-Օ ընկերությունը, որը մտնում է աշխարհի առաջատար հնգյակի մեջ, դեռևս գումար ունի հայկական շուկայում «Ամերիա Աուդիտից» բացի այլ ընկերություն ձեռք բերելու համար: Այս մասին մարտի 20-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է BDO-ի միջազգային կապերի գծով գործընկեր Ալեքսանդր Վերենկովը:

Հայկական «Ամերիա աուդիտ» ընկերությանը հաջողվել է ներգրավել աուտիդորական ընկերության, որը մտնում է համաշխարհային առաջատարների հնգյակ`Բի-Դի-Օ (Binder Dijker Otte & Co - BDO); Վերջինս, ձեռք բերելով հայկական ընկերության 100 տոկոս ակցիաները, հանդես է գալու որպես «Բի-Դի-Օ Արմենիա» նոր բրենդ::

Ըստ նրա, ընկերությունը առաջնորդվում է բաց գործընկերության սկզբունքով: «Դրա համար մենք կողջունենք բոլոր ընկերություններին, որոնք ցանկություն կհայտնեն կապ հաստատել և համագործակցել մեզ հետ: Դրա համար խելամիտ ձև մենք միշտ էլ կգտնենք»,-ընդգծել է նա:

Անդրադառնալով «Բի-Դի-Օ Արմենիայի» ռազմավարությանը, նրա տնօրեն Արթուր Անդրեասյանը հավելել է, որ միջազգային աուդիտորական բրենդը չի դադարեցնելու այլ աուդիտորական ընկերության ձեռքբերման որոնումները հայկական շուկայում: «Բնականաբար դա կախված կլինի ընկերության աշխատանքների ծավալից, տեղական շուկայում հետագա զարգացումներից»,-հավելել է նա:

Նա նաև հաղորդել է, որ Բի-Դի-Օ-ն ներկայացված է աշխարհի 135 երկրների 1100 գրասենյակներում և ունի մոտավորապես 45 հազար աշխատակից: 2011-ի արդյունքներով, միջազգային աուդիտորական կազմակերպությունն ապահովել է 5,6 մլրդ դոլարի եկամուտ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---