Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում

Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում

PanARMENIAN.Net - Հունաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ հետ ասոցիատիվ համաձայնագրի ստորագրման հարցում: Այս մասին մարտի 22-ին Երևանում հայտարարել է Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակության նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը:

Նա նշել է, որ Հունաստանն ու Հայաստանը սերտ բարեկամական հարաբերություններ ունեն՝ հիմնված պատմամշակութային ժառանգության վրա: «Աշխարհի քաղաքական շրջանակներում լավ գիտեն, որ Հունաստանը միշտ Հայաստանի կողքին է»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում «Հունաստանի օրերի» շրջանակներում:

Հունաստանի տնտեսական և սոցիալական կոմիտեի պատվիրակությունը, որի կազմում են նաև գլխավոր քարտուղար Ապոստոլոս Քսիռաֆիսը և արտաքին կապերի պատասխանատու Մարթա Թեոդորոն, Հայաստանում է գտնվում երկօրյա այցով Հայաստանի Հանրային խորհրդի հրավերով:

.Ինչպես նշել է Քրիստոս Պոլիզողոպուլոսը, այսօրվա դրությամբ Հունաստանի տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում և վարում է տնտեսման կոշտ քաղաքականություն, որը վատ է անդրադառնում ժողովրդի վրա: «Մենք վստահ ենք, որ կկարողանանք հաղթահարել ճգնաժամը և կարևոր դերակատարություն ունենալ Եվրոպայում»,-հավելել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---