Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցել է Շենուդա Երրորդ պապի մահվան կապակցությամբ![]() 22 մարտի 2012 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երևանում Եգիպտոսի դեսպանություն` ցավակցություն հայտնելու Ղպտիական եկեղեցու առաջնորդ Շենուդա Երրորդ Պապի մահվան կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Էդվարդ Նալբանդյանը գրառում է կատարել դեսպանությունում բացված Սգո մատյանում: Եգիպտոսի դեսպան Մահամեդ Ալաէդին Սաադ Էլլեյսի հետ զրույցի ընթացքում, նախարար Նալբանդյանը նշել է, որ պատիվ է ունեցել անձամբ ճանաչել և բազմաթիվ հանդիպումներ ու զրույցներ ունենալ Շենուդա Երրորդի հետ: ՀՀ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ ականավոր կրոնական առաջնորդ, մտավորական, առաքինի մարդ և մեծ եգիպտացու հիշատակը միշտ վառ կմնա բոլոր նրանց մոտ, ովքեր պատիվ են ունեցել ճանաչելու Շենուդա երրորդին:
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |