Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է չառաջադրվել մեծամասնական ընտրակարգով 26 մարտի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է լրագրողներին, որ հանում է իր թեկնածությունը 7-րդ ընտրատարածքում, որտեղ նա պետք է մասնակցեր ընտրություններին մեծամասնական կարգով: Ըստ նրա, ուրբաթ օրը նա կոչ էր արել ընդդիմությանը հանդիպել և համաձայնեցնել համատեղ մասնակցությունը մեծամասնական ընտրակարգով, սակայն փոխզիջում հասնել չհաջողվեց: Վերջին երկու օրում նա փորձել է հարցը քննարկել ՀՅԴ և ՀԱԿ ներկայացուցիչների հետ: ՀՅԴ-ում հայտարարել են, որ հարցն արդեն ժամանակավրեպ է և հրաժարվել են հանդիպումից, իսկ ՀԱԿ-ի հետ չի հաջողվել փոխզիջման հասնել: Արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է հանել իր թեկնծությունը: Մարտի 23-ին ընդդիմադիր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է ընդդիմադիր ուժերին հանդիպել ու քննարկել համագործակցությունը մեծամասնական ընտրատարածքներում: Ըստ նրա, անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքում առաջադրվի մեկ ընդդիմադիր թեկնածու, չփոշիացնելու համար ընդդիմության ուժերը: 7-րդ ընտրատարածքում Հովհաննիսյանը պետք է մրցակցեր հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ու մեկ այլ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:- Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |