Հաղթելու դեպքում ՀՅԴ-ն թույլ կտա քվեարկել նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին

Հաղթելու դեպքում ՀՅԴ-ն թույլ կտա քվեարկել նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին

PanARMENIAN.Net - Մայիս 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում ՀՅ Դաշնակցությունը մտադիր է փոխել օրենսդրությունը, որպեսզի արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին:

Ըստ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի, խոսքն ավանդական Սփյուռքի մասին չէ, «որի, 90 տոկոսը կքվեարկեր ՀՅԴ օգտին, այլ ժամանակավորապես արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների»:

Ըստ նրա, թույլ չտալով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, իշխանությունները ցանկանում են ավելի դյուրին դարձնել իշխանության վերարտադրությունը, «նպատակ ունենալով թույլ չտալ ժողովրդին տնօրինել սեփական ապագան»:

4  26.03.12 - ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---