ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՄԱՅԻՍԻ 28-Ը ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ Է, ՈՐՈՎ ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԱՌԱՋՆՈՐԴՎԵՆՔ ՆԱԵՎ ԱՅՍՕՐ

PanARMENIAN.Net - 1918 թվականին հայկական պետության ստեղծումով, հայ ժողովուրդը` ի դեմս Հայաստանի առաջին Հանրապետության, դարավոր ընդմիջումից հետո վերադարձավ միջազգային քաղաքական թատերաբեմ: Այս մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում` Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ: «Չնայած իր դիմագրաված ծանր մարտահրավերներին եւ գոյության կարճ ժամանակահատվածին` Առաջին Հանրապետությունը հասցրեց լուրջ նախադրյալներ ստեղծել մեր երկրի եւ ժողովրդի զարգացման համար: Այն կարողացավ սերունդներին փոխանցել նոր` պետականություն կրող ազգի արժեքային համակարգ, սեփական երկրի քաղաքացի լինելու գիտակցություն»,- ասվում է ուղերձում: Ռ.Քոչարյանի խոսքերով` մայիսի 28-ը ազգային միասնության բացառիկ օրինակ է, «որով մենք պետք է առաջնորդվենք մեր ներկա եւ գալիք գործունեության մեջ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---