ՀԱՊԿ ԱԱՀՈւ ուժերը հաջողությամբ ավարտեցին «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները 19 սեպտեմբերի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը հաջող կերպով ավարտեցին «Փոխգործակցություն 2012» օպերտատիվ-ռազմավարական զորավարժությունների ակտիվ փուլը մարտական հրաձգությամբ: Զորավարժություններին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի, Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարները Ղազախստանի գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: Պետք է նշել, որ ՀԱՊԿ ԱԱՀՈւ «Փոխգործակցություն 2012» զորավարժություններում առաջին անգամ կիրառվել են հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերը: Զորավարժությունների սցենարի համաձայն, ԱԱՀՈՒ ուժերն օգնություն են ցուցաբերում Սևանիա երկրին, որի տարածքային ամբողջականությանը սպառնում են կանոնավոր ավազակախմբերը և ահաբեկչական խմբավորումները, ինչպես նաև հարևան երկրները` Զանգերիան և Բուռնաստանը: Զորավարժություններին մասնակցում են ՀՕՊ միջոցներ և ուժեր, զրահատեխնիկա և հրետանի, ՍՈՒ-25 գրոհիչ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Զորավարժությունների սցենարով նաև նախատեսված է հակաահաբեկչական գործողությունների անցկացում, պատանդների ազատ արձակում, ԱԻՆ ուժերի կողմից պայթյունների և հրդեհների հետևանքների վերացում, ինչպես նաև տուժածներին օգնության ցուցաբերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պահակախմբի կողմից: Զորավարժություններին մասնակցում են շուրջ 2000 մարդ և 500 միավոր տեխնիկա: ՀԱՊԿ ԱԱՀՈւ համատեղ օպերատիվ-մարտավարական «Փոխգործակցություն 2012» զորավարժությունները տեղի են ունենում Հայաստանում սեպտեմբերի 15-19-ը «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում: Զորավարժությունների հիմնական թեման է ՀԱՊԿ անդամ երկրների զորքերի միավորված խմբավորման համատեղ գործողությունները` պայմանական հակառակորդի հարձակմանը դիմակայելու և հակահարձակման անցում կատարելու համար: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |