ԵԱՀԿ. Տարածքային գրասենյակները կշարունակեն մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը13 փետրվարի 2017 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Մինչ ԵԱՀԿ անդամ-երկրների կողմից սպասվող՝ մանդատների երկարացման վերաբերյալ համաձայնության հասնելը, ԵԱՀԿ տարածքային գրասենյակները բաց կլինեն և կշարունակեն ադմինիստրատիվ, մանդատի հետ կապ չունեցող գործունեությունը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ԵԱՀԿ Վիեննայի քարտուղարության մամուլի բաժնից՝ մեկնաբանելով Հայաստանում ԵԱՀԿ գործունեության սպասվող դադարեցման մասին շրջանառվող լուրերը: Մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ անդամ երկրներից Ադրբեջանը: Խոսվում է ՀՀ-ում ԵԱՀԿ առաքելության դադարեցման մասին՝ մի քանի ամիս անց: «ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությունը կարևորում է առանցքային մանդատների, մասնավորապես Երևանի և Տաջիկստանի գրասենյակների հարցում համաձայնության հասնելը, ինչը թույլ կտա կազմակերպությանն արդյունավետ գործունեություն ծավալել իր տեղական մասնաճյուղերի միջոցով: Հունվարի 27-ին, ԵԱՀԿ մշտական խորհուրդը հայտարարություն էր տարածել, որի մեջ նշվում էր ԵԱՀԿ դիտորդական առաքելության՝ ռուսական Գուկովոյի և Դոնեցկի սահմանային հսկիչ անցակետերում, Բիշքեկի գրասենյակի և Ուզբեկստանում ծրագրի համակարգողի մանդատները երկարացնելու մասին», - տեղեկացվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է ակտիվորեն զբաղվել հարցով՝ նպատակ ունենալով հասնել վաղ համաձայնության: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |