Հայաստանը չպետք է վախենա Թուրքիայի հետ երկխոսությունից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական բանակցությունները նման են շախմատային խաղի, որտեղ յուրաքանչյուր ֆիգուր պետք է մտածի: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նրա խոսքով, հայկական կողմն արդեն արել է առաջին քայլը, այժմ Թուրքիայի հերթն է: «Հայ-թուրքական Արձանագրությունները չեն կարող արձագանքել երկու կողմերի բոլոր շահերին»,- ասել է Հարությունյանը` ավելացնելով, որ այն կողմը, որն առաջինը հրաժարվի այդ գործընթացից, պարտվող դրության մեջ կհայտնվի: «Պետք չէ վախենալ Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ բաց բանակցություններից, ներկա դրության մեջ հայկական կողմը կորցնելու ոչինչ չունի»,- նկատել է Արամ Հարությունյանը:



«Պետք չէ կախում ունենալ այն բանից, թե քանի երկիր կճանաչի Հայոց ցեղասպանությունը` 100, թե 101, Հայաստանը պետք է կարգավորի Թուրքիայի հետ երկխոսությունը»,- ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդը` նշելով, որ անկախ այն բանից, թե ինչպիսի իրադրություն կլինի եւ ով կլինի ԱՄՆ նախագահը, Ամերիկան Հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն այն ժամանակ, երբ ցանկանա:



Նրա խոսքով, անկախ այն բանից, թե արդյոք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կդանդաղի, թե ոչ, հայկական լոբբին պետք է շարունակի աշխատանքը. զոհի դերը ոչ մի արդյունքի չի բերի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---