Հայաստանի նախագահի ուղերձն Անկարայից պատասխան չի ստանա

Հայաստանի նախագահի ուղերձն Անկարայից պատասխան չի ստանա

PanARMENIAN.Net -
«Հայաստանի նախագահի ուղերձը, նախ եւ առաջ, ուղղված է միջազգային հանրությանը, այլ ոչ թե Թուրքիայի ղեկավարին: Հայաստանի ղեկավարը նախքան Մեծ Բրիտանիա մեկնելը միջազգային հանրությանն իրազեկեց, որ այն դեպքում, եթե հայ-թուրքական մերձեցման գործընթացը չհասնի իր տրամաբանական ավարտին, ինչը միջազգային գերտերությունների ցանկությունն է, ապա հայկական կողմը դրա համար պատասխանատվություն չի կրում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:



Քաղաքագետի խոսքով, Անկարայի արձագանքին չարժե սպասել, քանի որ այդ երկիրը «սուզված է» իր խնդիրների մեջ եւ պատրաստ չէ իր հասարակայնության` տասնամյակների ընթացքում ձեւավորված կարծրատիպերի դեմ գնալ: «Կարծում եմ` նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն անպատասխան կմնա Անկարայի կողմից, իսկ միջազգային հանրությունը պատշաճ կերպով կգնահատի Երեւանի դիրքորոշումը»,- նկատեց Շաքարյանցը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---