Սահմանները հետխորհրդային տարածքում վաղ թե ուշ կփոխվեն, գտնում է ամերիկացի փորձագետը

Սահմանները հետխորհրդային տարածքում վաղ թե ուշ կփոխվեն, գտնում է ամերիկացի փորձագետը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը տարածաշրջանաստեղծ գործոն չի հանդիսանում, քանի որ չկա ամբողջականություն և տնտեսական համագործակցություն: Այդ մասին Երևանում լրագրողներին է ասել ԱՄՆ համաշխարհային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Ըստ նրա, այն, ինչ կատարվում է Կովկասում, հետխորհրդային տարածքում կատարվող իրադարձությունների տիպիկ օրինակ է: «Այժմ առկա գործոններից շատերը կանհետանան: Մասնավորապես, դա վերաբերում է պետութունների միջև սահմաններին: Ներկայիս սահմանները գծվել են խորհրդային տարիներին և դրանք պահպանելն անհեթեթություն է: Բոլորին է հայտնի, որ սահմանները սուբյեկտիվ են գծվել, ելնելով ԽՍՀՄ շահերից»,-ասել է նա:

Նիկոլայ Զլոբինն ընդգծել է, որ այս կամ այն առումով դա վերաբերում է ինչպես Լեռնային Ղարաբաղին, այնպես էլ խորհրդային հանրապետություններին: «Հետխորհրդային պետությունների սահմանները չեն համընկնում ոչ տնտեսական կենտրոնների, ոչ էլ կրոնապատմական, մշակութային և ազգային ավանդույթներին: Ուստի, ես գտնում եմ, որ հարկավոր է փոխել այդ սահմանները՝ դա նորմալ երևույթ է և պետք չէ դրանից վախենալ»,-ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների բոլոր ղեկավարները ժամանակավոր են և դա օրինաչափ է: «Խմբակային շահերը նրանց մոտ գերակայում են ազգային շահերի հանդեպ: Իսկ գլխավորը փոխզիջում գտնելու և քաղաքական կուլտուրայի բացակայությունն է»,-ասել է փորձագետը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---