Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունը սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում

Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունը սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր, մասնավորապես` կարեւորվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի երկարաձգումը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս մղելու` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործելաոճը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ խնդիրներ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---