ՀՀ-ում Գանայի դեսպանը հրավիրել է հայ գործարարներին մասնակցելու Մոսկվայում սպասվող գործարար համաժողովին

ՀՀ-ում Գանայի դեսպանը հրավիրել է հայ գործարարներին մասնակցելու Մոսկվայում սպասվող գործարար համաժողովին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին մարտի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեթ Կորանտեգին (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-գանայական հարաբերությունները կզարգանան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Նշելով, որ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսություն, Հանրապետության ղեկավարը կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:

Գանայի դեսպանը հեռանկարային է համարել Հայաստանի հետ ադամանդագործության, գյուղատնտեսության, արդյունաբերության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը:

Նա նշել է, թե ապրիլին իր երկիրը Մոսկվայում նախաձեռնել է անցկացնել գործարար համաժողով, և ուրախ կլիներ, եթե Հայաստանի ներկայացուցիչները ևս մասնակցեին: Դեսպանի համոզմամբ, դա գործարարների համար լրացուցիչ հնարավորություն է` տեղեկանալու միմյանց շուկաների հնարավորություններին և համագործակցության եզրեր գտնելու:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---