Աժ պատգամավոր Մանվել Բադեյան. «Ժառանգություն» կուսակցությունն ապագա խորհրդարան մտնելու շանսեր չունի

Աժ պատգամավոր Մանվել Բադեյան. «Ժառանգություն» կուսակցությունն ապագա խորհրդարան մտնելու շանսեր չունի

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հաջորդ գումարման ԱԺ կազմի մեջ մտնելու շանսեր չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա հավելել է, որ այդ փաստի գիտակցմամբ և աչքի ընկնելու ձգտմամբ են բացատրվում «Ժառանգության» ներկայացուցիչների արմատական քայլերը, ընդհուպ մինչև կուսակցության առաջնորդի հացադուլը: Նրա խոսքերով, ծիծաղելի է վիրավորվելն այն բանից, որ երեք կուսակցություններ ստորագրել են համագործակցության համաձայնագիր և ցանկանում են թույլ չտալ, որպեսզի 4-րդ կուսակցությունը մտնի խորհրդարան: Բադեյանն ընդգծել է, որ բնական է` ցանկացած քաղաքական կուսակցության ցանկությունն է խորհրդարանում լինել մենատեր:

Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկա իշխանությունները տնտեսական մենաշնորհացումից հետո ցանկանում են մենաշնորհացնել նաև քաղաքականությունը: «Ժառանգությունը» միշտ պայքարել է և պայքարելու է ազատ մրցակցության համար»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---