Մաշտոցի պուրակում սպասում են քաղաքապետի գործողություններին գնահատական տալու իրավասությամբ կառույցի ներկայացուցիչներին![]() ![]() PanARMENIAN.Net - Մաշտոցի պուրակում շարունակվում են բանակցությունները պուրակի բուտիկները ապամոնտաժողելու պատրաստ բրիգադի ու Ոստիկանության ներկայացուցիչների միջև: Ինչպես նշեց Անդրեաս Ղուկասյանը, ակտիվիստները պաշտպանում են Երևան համայնքի սեփականությունը. «Այստեղ կատարվել է կապիտալ շինարարություն, ինչը հնարավորություն է տալիս այն մասնավորացնել, ինչը ոտնահարում է համայքնի իրավունքները: Սա ինքնակամ կառույց է»: Ղուկասյանը նշեց, որ Ոստիկանությունը իրավազուրկ է Երևանի քաղաքապետի որոշման իրավաչափությունը գնահատել: «Այն պետական մարմինը, որ ունի իրավասություն Երևանի քաղաքապետի որոշմանը գնահատական տալու, թող 3 օրվա ընթացքում հայտարարի հրապարակային ու ուղարկի իր ներկայացուցիչներին մեզ հետ բանակցելու»,- նշեց Ղուկասյանը: Նաև Մաշտոցի պուրակում 10-հոգանոց խումբը, որ պատրաստվում էր ապամոնտաժել բուտիկները ոստիկաններին հայտնել է, որ նրանք մնալու են այդ պուրակում այնքան ժամանակ մինչ ոչ մի ոստիկան չլինի ու նրանք անմիջապես կապամոտնաժեն: Այս պահին նախաձեռնող խումբը մշակում է իր հետագա պլանները, որպեսզի բոլոր քայլերը լինեն օրենքի շրջանակում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |