Մանվել Եղիազարյան. Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը պետք է համահայկական տոն դառնա, ինչն այսօր չկա, հայտարարել է կամավորականների «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: «Այդ օրը պետք է շքերթների օր լինի, համաժողովրդական, համահայկական տոն, որպեսզի մարդիկ անհամբեր սպասեն այդ օրվան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է Շուշիի ազատագրման նշանակությանը Արցախյան պատերազմում, ապա, ըստ Եղիազարյանի, դա «խթան հանդիսացավ մեր հաղթանակների համար»: «Կարևորն այն է, որ հակառակորդը խուճապի մեջ ընկավ, իսկ մենք ավելի վստահ դարձանք»,-նշեց նա: Լրագրողի այն հարցին, թե արդյոք այսօր հայտնի են Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցները, Եղիազարյանը հեգնանքով նշել է, որ ըստ իր տեղեկությունների, քաղաքի ազատագրմանը մասնակցել է 1500 մարդ, սակայն պարգևներ են ստացել 3000-ը: 1992թ. մայիսի 8-9 իրականացվեց հայ ռազմարվեստի ամենափայլուն գործողություններից մեկը՝ ազատագրվեց Շուշի քաղաքը: Գործողությունը կրում էր «Հարսանիք լեռներում» անվանումը: Գործողությունը ղեկավարում էր լեգենդար Կոմանդոսը՝ գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |