Վերանորոգումից հետո վերաբացվել է Երևանի Մանկական երկաթուղին![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ին կայացել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից վերանորոգված Երևանի մանկական երկաթուղու հանդիսավոր բացումը: Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, ընկերությունն իր վրա է վերցրել Մանկական երկաթուղու ենթակառուցվածքի վերանորոգումը` մանուկների շահերից ելնելով, նույնիսկ անտեսելով, որ այն վաղուց չի հանդիսանում հայկական երկաթուղու մի մասը: «Մանկական երկաթուղու կառուցումը 75 տարի առաջ ցուցադրեց օբյեկտի կարևորությունը քաղաքի համար, և այսօր մենք փորձում ենք նոր կյանք տալ այս այգուն», - ասաց ՀԿԵ տնօրեն Վիկտոր Ռեբեցը: Վիկտոր Ռեբեցն ընդգծեց, որ ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը, նշվում է ընկերության մամլո հաղորդագրությունում: Մանկական երկաթուղու վերանորոգումը հանդիսանում է քաղաքային ենթակառուցվածքի զարգազման խթանման ուղղություններից մեկը, որն ընթանում է 2011 թվականին Ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում: Վերակառուցման ծրագրի շրջանակներում ՀԿԵ մասնագետներն իրականացրեցին կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքները, վերանորոգեցին Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները: Նաև իրականացվում է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը: Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937 թվականի հունիսի 9-ին: Երկաթուղում գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն) և 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |