52 20.07.16 - Արցունքաբեր գազի կիրառում ու բախումներ Ոստիկանության Էրեբունու գրավված ՊՊԾ գնդին մոտակայքում Բախումներ Խորենացի փողոցում. Ոստիկանությունը գազ է կիրառել (Թարմացվող) 20 հուլիսի 2016 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Խորենացի փողոցում բախումներ սկսվեցին: Հավաքվածներից ինչ-որ մարդիկ սկսեցին շպրել ոստիկանների վրա: Ի պատասխան գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառվել: 02:30 Նոր տվյալներով, Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը հասել է 51-ի, նրանցից 28-ը` ոստիկան: 00:59 Խորենացի պողոտայում կրկին թեժ է. ցուցարարներն ու ոստիկանները կրկին քարեր նետեցին իրար վրա: 00:47 Վիրավորվել է 45 մարդ, նրանցից 25-ը՝ ոստիկան: 00:25 13 վիրավոր կա «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը: 00:08 Խորենացի փողոցում հավաքվածները պատրաստվում են աղոթել տեր Ասողիկ քահանայի առաջորդությամբ: 23:49 Բախման ընթացքում վիրավորների թիվն այժմ ճշտվում է:
23:04 Մասնակիորեն փակ է նաև Տիգրան Մեծի պողոտան: 22:52 «Եթե գնդապետի ուսադիրով ոստիկանը թույլ է տալիս պատգամավորի վրա քար նետել, ուրեմն մենք խոսելու բան նրանց հետ չունենք: Բայց նրանք մեր եղբայրներն են, մենք քարեր չենք նետի: Ով քար նետի՝ սադրիչ է», - ասում է Փաշինյանը: 22:49 Քանի հավաքը խաղաղ է՝ ոստիկանությունը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը, ասում է Փաշինյանը: 22:47 Փաշինյանն ասում է՝ ՊՊԾ բազայում հանգիստ է: 22:42 «Նրանք ուզում են ցույց տալ, որ էստեղ խուլիգաններ են, առաջ տանել պատնեշը ևս մի կիլոմետր ու անել ինչ ուզում են», - ասում է Փաշինյանը՝ համոզելով ժողովրդին հանդարտեցնել կրքերը: 22:27 Նիկոլ Փաշինյանը միայնակ ուղևորվեց իրավապահների մոտ՝ խոսելու պատասխանատուների հետ 22:20 Դեպքի վայր է ժամանել Նիկոլ Փաշինյանն, ով փորձում է հանդարտացնել կրքերը: 22:11 Դեպքի վայր շտապօգնության մեքենաներ են ժամանում: 22:06 Բախման ընթացքում վիրավորներ կան քաղաքացիների շարքերից: 22:00 Ցուցարարներից ոմանք խլել են վահանները ոստիկաններից: 21:54 Ոստիկանները ցրում են հավաքվածներին Խորենացի փողոցից: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |