Երևանում բացվել է սփյուռքահայ խոհանոցը ներկայացնող «Մայրիկ» ռեստորանը 8 հոկտեմբերի 2018 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում բացվել է «Մայրիկ» ռեստորանը. բացման արարողությունը ուղեկցվել է հայկական հարուստ խոհանոցի ուտեստների համտեսով և երաժշտությամբ: 15 տարի առաջ «Մայրիկ» ռեստորանը բացվել է Բեյրութում՝ որպես առաջին միջերկրական հայկական ռեստորան: Կարճ ժամանակահատվածում «Մայրիկը» դարձել է հայկական սփյուռքի խոհարարական ժառանգության պահպանողը: Դրանից հետո ռեստորանի շնորհիվ հայկական խոհանոցը հասել է Դուբայ, Էր Ռիադ և Մալդիվյան կղզիներ: Ռեստորանի սեփականատեր և հիմնադիր Ալին Կամակյանի համար Հայաստանում այս ռեստորանի բացումը հատուկ նշանակություն ունի:
«Մեր տարածաշրջանը մշտապես կարևոր հանգրվան է եղել Արևելքի և Արևմուտքի միջև մետաքսե ճանապարհով անցնող առևտրականների համար, ինչն էլ մեզ նվիրել է համեմունքների և բույրերի մեծ բազմազանություն: Մեր պատմությունը շատ երկար է եղել ու դժվար, սակայն ահա և մենք՝ կանգնած ենք ամուր և վայելում ենք պատմության բերած այս հսկայական հարստությունը», - ասել է Կամակյանը: Նա պատմում է, որ փոքր ռեստորանի բացումը և հայկական ավանդական ուտեստները հանրությանը ներկայացնելն իր հայրիկի երազանքն է եղել:
«Երբ Բեյրութում բացեցի «Մայրիկը» , մտածեցի, որ հասել եմ իմ նպատակին, սակայն հետո հասկացա, որ շատ ավելի մեծ պատասխանատվություն եմ ինձ վրա վերցրել, որն է՝ մեր մշակույթի հարստությունը աշխարհին ցույց տալը և մեր պատմությունը մեր իսկ սննդի միջոցով պատմելը», - ասել է Կամակյանը: «Մայրիկի» խոհանոցն առաջարկում է նորովի ներկայացված հայկական նրբախորտիկներ: Ռեստորանի ճաշատեսակներին բնորոշ է բաղադրիչների, համերի և գույների հակադրության «խաղ», որտեղ մեկտեղված են միջերկրածովյան թարմությունն ու մետաքսի ճանապարհի համեմունքների հարուստ համերը:
«Մայրիկ» ռեստորանը էլ ավելի է հարստացնում Երևանի զարգացում ապրող խոհարարական պատկերը. կերակրացանկն ավանդական հայկական կերակուրների լայն բազմազանություն է առաջարկում, ինչպես նաև մատուցում է սառը և տաք խորտիկների լայն տեսականի, թարմ աղցաններ, դանդաղ կրակի վրա շոգեխաշած կերակուրներ, գրիլ արված հյութեղ և նուրբ մսեղենի լայն տեսականի ու բերանի մեջ հալվող աղանդեր: Ռեստորանը գտնվում է Ամիրյան 4/6 հասցեում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |