Հայաստանի քաղաքացիների շուրջ 80 տոկոսը լուրջ խնդիր է համարում կոռուպցիան21 ապրիլի 2011 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Ռեսուրսների հետազոտման կովկասյան կենտրոնի (CRRC) երևանյան գրասենյակը ներկայացրել է «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների հետազոտություն» իր ամենամյա զեկույցը 2010թ. համար: Ինչպես հայտնել է կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանը Երևանում զեկույցի ներկայացման ժամանակ, Հայաստանի քաղաքացիների շուրջ 80 տոկոսոը լուրջ խնդիր է համարում կոռուպցիան: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ 2009թ. համեմատ 10 տոկոսվ ավելացել է ՀՀ այն քաղաքացիների քանակը, որոնք համարում են, որ վերջին 12 ամսում կաշառակերության մակարդակն երկրում աճել է: Բացի այդ, Մանասյանը հաղորդել է, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ քաղաքացիների 81 տոկոսը դժգոհ է ընդհանուր վիճակից, իսկ 59 տոկոսը՝ տնտեսական վիճակից: 2008թ. համեմատ այդ ցուցանիշերն աճել են համապատասխանաբար 20 և 16 տոկոսով: Ըստ նրա, հարցվածների մեծ մասը գտնում է, որ Հայաստանի հիմնական խնդիրները տնտեսական բնույթ են կրում՝ աշխատատեղերի բացակայություն, գնաճ, աղքատություն: Հեղինե Մանասյանը հայտնել է նաև, որ հետազոտությունների նպատակն է պարզել, թե ինչպես է հայ հանրությունն ընկալում կաշառակերությունը, որքանով է իրազեկված հակակոռուպցիոն ծրագրերի մասին, ինչպես է ձևավորվում պատկերացումը կոռուպցիայի մասին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |