2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար 31 մայիսի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականին «Հայաստան» հիմնադրամը $15 մլն է ծախսել Հայաստանի և Արցախի զարգացման ծրագրի համար: Այդ մասին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 20-րդ նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Նա հաղորդել է, որ այդ ծրագրերի մի մասն արդեն իրագործվել է, մյուս մասը իրագործման փուլում է գտնվում: Վարդանյանի խոսքով` ներկայումս հիմնադրամը զբաղվում է խոշոր քաղաքներում ջրամատակարարման խնդրի լուծմամբ, որից հետո ձեռնամուխ կլինի գյուղական համայնքներում ծրագրի իրականացմանը: Արա Վարդանյանը հաղորդել է, որ անհրաժեշտ է շարունակել Հայաստանի և Արցախի գյուղական բնակավայրերի ջրամատակարարման ապահովման ծրագրերը, և չի բացառվում, որ 2011 թվականին ևս հիմնադրամի ծրագրերը կիրականացվեն «Ջուրը կյանք է» կարգախոսով: Հիմնադրամի գործադիր տնօրենը հաղորդել է նաև, որ «Հայաստանն» իր գործունեության 19 տարվա ընթացքում Հայաստանում և Արցախում $225 մլն չափով ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր է իրականացրել: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |