Երևանի Ազատության հրապարակն առցանց տեսահսկողության տակ է 16 հունիսի 2011 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Երևանում Ազատության հրապարակի շրջանում տեղադրվել է շուրջօրյա հսկողության տեսախցիկ, որը թույլ է տալիս առցանց հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հրապարակի տարածքում: Ազատության հարապարակում իրադարձությունների առցանց վկա կարելի է դառնալ` մտնելով http://www.myyerevan.am/camera/index5.html: Տեղադրված տեսախցիկի միջոցով մարդիկ կարող են հետևել Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, որն արդեն 2 ամիս շարունակ իր կողմնակիցների հետ հանդիպում է Ազատության հրապարակում: Սպասվում է, որ տեսախցիկներ տեղադրվելու են նաև Հանրապետության հրապարակում, Շարլ Ազնավուրի անվան հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Ավելի վաղ Երևան քաղաքի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյան հայտարարել էր, որ 2011-ի առաջին կիսամյակի վերջում Երևանի տասը հասարակական վայրերում տեղադրվելու են տեսախցիկներ: Նրա խոսքերով, տեսախցիկները տեղադրվելու են մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում` Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Շառլ Ազնավուրի հրապարակում, ինչպես նաև Մատենադարանի մոտ: Միաժամանակ, Նազարյանը նշել է, որ ֆինանսական միջոցների անվաբարարության պատճառով տեսախցիկները տեղադրվելու են առայժմ քաղաքի կենտրոնում: Նազարյանը նշել է, որ տեսախցիկների գլխավոր առավելությունն այն է, որ դրանք թույլ են տալիս հեշտ և արագ բռնել հանցագործներին և խուլիգաններին, որոնք խախտում են հասարակական կարգը: «Տեսախցիկներն աշխատելու են շուրջօրյա»,- ասել է նա և հավելել, որ դեռևս հայտնի չէ տեսախցիկների քանակը, որոնք տեղադրվելու են մայրաքաղաքում: Ուշագրավ Մյուսների կյանքին վտանգ չի սպառնում Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար Փրկարարները տարհանել են Արագած լեռան վրա մոլորված 13 իրանցու Ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռը և կապի դուրս չեն գալիս Փաշինյանը՝ Սունակին․ ՀՀ-ն ուզում է խորացնել գործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ Նա կարևորել է ՄԹ աջակցությունը Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին Խուզարկվում է gg տաքսի ծառայության գրասենյակը ՔԿ–ի –ց ասել են, որ քրեական վարույթ կա նախաձեռնված |