Մասնագետ. Հայաստանում օձերն ակտիվացել են իրենց տարածք մարդկանց ներխուժման պատճառով![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Օձերի ակտիվացումը հիմնականում բխում է նրանից, որ մարդիկ սկսել են տներ կառուցել օձերի բնակման վայրերում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության առանձնակի հսկվող տարածքների վարչության բաժնի ղեկավար Արամ Աղասյանը: Նրա խոսքով, Հայաստանում օձի 23 տեսակ է գրանցված, որոնցից թունավոր են ընդամենը չորսը: «Մասնավորապես, թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին: Դա լեռնատափաստանային իժն է, հայկական իժը, Դարվևսկու իժը, ինչպես նաև գյուրզան»,- ասել է նա: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանում օձերի վերոնշյալ առաջին երեք տեսակները գրանցված են Կարմիր գրքում: Աղասյանի խոսքով, գյուրզայի կծելու և ճիշտ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում մարդը կարող է մահանալ: Նա նկատել է, որ մարդիկ ամենաշատը հանդիպում են հենց գյուրզային, քանի որ թունավոր օձերի մյուս տեսակներն ամենից շատ հանդիպում են լեռնային շրջաններում և 1800մ-ից ցածր չեն իջնում: Մասնագետը նախազգուշացրել է, որ շոգ սեզոնին օձերն առավել ակտիվ են գիշերը: Այս կապակցությամբ նա խորհուրդ է տվել երեկոյան դաշտ չգնալ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |