Միրչա Լուչեսկու. Այս տարի Հենրիխ Մխիթարյանն այլևս չի խաղա

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում նոյեմբերի 3-ին Դոնեցկում Լոնդոնի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումից առաջ ասել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի այդ հանդիպումը և, հնարավոր է, մինչև տարվա վերջ չկարողանա օգնել իր թիմին:

«Այս տարի Մխիթարյանն այլևս չի խաղա: Նա մարզվում է, բայց բավական խնայողական ռեժիմով»,- Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Հենրիխ Մխիթարյանը հոկտեմբերի 23-ից դաշտ դուրս չի գալիս սուր շնչառական վարակի պատճառով: Մեկ շաբաթ անց կիսապաշտպանը սկսել է մարզվել անհատական ծրագրով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---