// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն

Վլադիմիր Զախարով.

Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անարդյունք կլինեն

PanARMENIAN.Net - Իրանում հնարավոր պատերազմը, չլուծված ղարաբաղյան հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարող են պայթյունավտանգ լինել տարածաշրջանի համար: Եվ եթե ավելացնել Ադրբեջանի և Վրաստանի բազմաթիվ հայտարարությունները «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» մասին, ապա կարելի է ասել, որ բնակչությունն ապրում է վառոդի տակառի վրա: Իրավիճակի մասին իր տեսակետը PanARMENIAN.Net-ին հայտնել է Սևծովյան-կասպիական տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Վերջին ժամանակները Բաքվից ավելի և ավելի հաճախ հնչում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի կոչեր: Ինչպե՞ս եք կարծում, Իլհամ Ալիևն իսկապես կգնա՞ ռազմական գործողությունների վերսկսման:
Ադրբեջանում դրությունը բավական լուրջ է. իշխանությունները չափազանց շատ բան են ցանկանում` անտեսելով ժողովրդի կարծիքը: Ըդդիմությունը գրեթե չի գործում, իսկ այն, որն առկա է, սահմանային է: Հասկանալի է, որ Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Ղարաբաղը: Եվ այդ ուղղությամբ հիմա ընթանում է զանգվածային գաղափարախոսական նախապատրաստում, ընդ որում ոչ միայն Բաքվում, այլ նաև Մոսկվայում: Ռուսաստանը բառացիորեն հեղեղված է Ադրբեջանի մասին գրքերով և հոդվածներով: Նախագահ Ալիևն իջնում է որոշ երկրների ղեկավարներներին զանգահարելու մակարդակին`պահանջելով արգելել այս կամ այն գրականության հրատարակումը, որում առկա են Ղարաբաղի մասին հոդվածներ: Այդ առումով Բաքուն ճիշտ է` Ռուսաստանի համար տպագիր խոսքն ավելի կարևոր է, քան էլեկտրոնայինը, և տպագիր արտադրանքի առատությունը, որը գերազանցում է նմանօրինակ հայկական հրատարակությունները, տալիս է իր պտուղները: Միաժամանակ, Ադրբեջանը զինվում է, բայց դա զենք է ոչ միայն և ոչ այնքան ԼՂ համար է, այլ նաև պաշտպանության: Բաքուն հասկանում է, որ Իրանի հետ իրավիճակը փոխվում է ոչ թե ամեն ամիս, այլ ամեն օր: Եվ այսօր ադրբեջանական ԶՈւ-ը գրեթե ամբողջովին սպառազինությունների մատակարարման հարցում կախված են ԱՄՆ-ից, որոնք մատակարարվում են Իսրայելի և Թուրքիայի տարածքով: Պետք է նշել, որ գնումների իրական չափսերը խնամքով թաքցվում են:

Ավելի հաճախ կարծիքներ են հնչում այն մասին, որ շուտով ԱՄՆ-ը պատերազմ կսկսի Իրանի դեմ…
Իսկապես, ԱՄՆ-ն լրջորեն զբաղված է Իրանի դեմ պատերազմի պլաններով: Բայց պետք է նշել մի շատ կարևոր փաստ, որը որոշ փորձագետների կողմից ուշադրության չի արժանանում. Իրանն Իրաքը չէ և ամերիկացիներն այստեղ ավելի շատ կխճճվեն, քան Աֆղանստանում: Ադրբեջանում և Վրաստանում առանց համապատասխան նախապատրաստության ոչինչ չի ստացվի: Թուրքիան որպես հարձակման պլացդարմ նույնիսկ չի դիտարկվում, քանի որ նա դրան չի գնա: Մնում են Ադրբեջանը և Վրաստանը: Ադրբեջանում արդեն հիմա կան 9 օդանավակայաններ թռիչքուղիներով, որոնք ընդունում են ծանր օդանավեր, և դրանք բոլորը կառուցվել են կամ վերականգնվել ԱՄՆ հսկողության տակ: Բայց ես կարծում եմ, որ այս տարի պատերազմ չի լինի` դեռ պատրաստ չէ Թբիլիսի-Քութայիսի բետոնե ճանապարհը, որն ԱՄՆ հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ինքնաթռիների համար արագ կվերածվի թռիչքի և վայրեջքի օդանավակայանի: Այն շահագործման կհանձնվի 2011-ի գարնանը: Ահա այդ ժամանակ և կարելի է սպասել իրադարձությունների զարգացման: Թեև վերջին ժամանակները տեղեկատվություն է հայտնվել իրանական կողմի հետ «վեցնյակի» ձևաչափում (ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և Գերմանիան) բանակցությունները վերսկսելու մասին: Բայց թե որքանով են հավաստի այդ տեղեկությունները, կվերածվեն դրանք կառուցողական երկխոսության, թե կմնան որպես կեղծ, բայց հատուկ տարածված քարոզչական տեղեկատվություն:

Պետք է ենթադրե՞լ, որ Իրանը ձեռքերը ծալած չի նստում:
Բնականաբար: Իրանն արդեն նախազգուշացրել է Վրաստանին և Ադրբեջանին, որ առիթի դեպքում առաջին հարվածը կհասցվի հենց նրանց: Բաքուն, չգիտես ինչու, հույսը դնում է այնտեղի ադրբեջանցիների վրա, բայց Ադրբեջանի և Իրանի ադրբեջանցիները շատ տարբեր են: Նրանք երկու տարբեր ժողովուրդներ են, որոնք մի պետությունում իրար հետ չեն ապրի:

Իսկ ինչպիսի՞ն է Թուրքիայի դերը տարածաշրջանում, ավելի ճիշտ, նրա ակտիվացումը, որն ինքնիստինքյան ոչ մի լավ բան չի խոստանում:
Պետք է նշել մեկ շատ կարևոր հանգամանք` ԱՄՆ-ը ՄԱԿ-ի լուռ համաձայնությամբ հասավ Կոսովոյի ճանաչմանը, դա անհրաժեշտ է երկրորդ նման գործողությունն իրականացնելու համար, ևս մեկ պետության ստեղծման` Քուրդիստանի: Եթե դա տեղի ունենար, կսկսվեր հրաժարական յալթյան-պոտսդամյան պայմանավորվածություններից, կսկսվեր աշխարհի նոր բաժանում: Բայց Թուրքիային հայտնի դարձան ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ անդրկուլիսյան պլանները, չէ որ Քուրդիստանի ստեղծման դեպքում Թուրքիայի զգալի մասը պետք է անցներ նոր հանրապետությանը, և 2008-ի օգոստոսի հնգօրյա պատերազմից հետո Թուրքիան օգտվեց Անվտանգության հարթակում ելույթ ունենալու հնարավորությունից` որոշելով ցույց տալ ԱՄՆ-ին, թե ով է Կովկասում տանտերը: Հենց ԱՄՆ-ին, ով չի թաքցնում Կովկասում գերիշխելու ձգտումը և ցույց տալ, որ հենց նա գլխավոր և որոշիչ ուժ է ցանկացած հակամարտությունում: Ռուսաստանը, բնականաբար, ետ չի մնում, առավել ևս, որ ամեն ինչ տեղի է ունենում նրա սահմանների մոտ: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ Անկարան փորձում է համոզել ՆԱՏՕ-ին չհիշատակել Իրանը պոտենցիալ սպառնալիքների ցուցակում, որոնց պատճառով պետք է սահմանվի նոր ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանություն): Թուրքիայի ԱԳՆ ղեկավար ԱՀմեդ Դավութօղլուն պնդում է, որպեսզի չնշեն երկիրը, այդ ժամանակ, հնարավոր է, Թուրքիան կհամաձայնի տեղակայել նոր ՀՀՊ:

Քանի որ արդեն խոսել ենք հակամարտությունների մասին, ինչպե՞ ս եք կարծում, Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությունը հավանակա՞ն է:
Բարձր մակարդակում հանդիպումները կշարունակվեն, բայց դեռ անպտուղ կլինեն: Այո, ինչ-որ թղթեր կստորագրվեն, բայց դրանք հեռու են ղարաբաղյան հակամարտության կառուցողական լուծումից: Ադրբեջանը չի ցանկանում ընդգրկել Ղարաբաղի ներկայացուցչին բանակցային գործընթաց, առանց որի անհնար է լսել երկրորդ կողմի տեսակետը: Երևանը միայն միջնորդ է: Ես կարծում եմ, որ հրադադարի ռեժիմին չեն հետևի, բայց բացահայտ պատերազմ չի լինի: Եթե Բաքուն պատերազմ սկսի, ապա Ադրբեջանը համաշխարհային հանրության աչքում կդառնա ագրեսոր, նրանից երեք կթեքի ողջ աշխարհը: Չեմ կարծում, որ Ալիևին ձեռնտու է նման սցենարը: Զենք թափ տալը կշարունակվի, բայց Իրանի հետ պատերազմի թեթև աղմուկի տակ, եթե այդպիսին իրոք սկսվի, Բաքուն կարող է փորձել ինչ-որ բան անել: Ընդ որում, ոչ թե իր ձեռքերով, քանզի սպառազինությունը` սպառազինություն, բայց ղարաբաղցիների դեմ պատերազմելու են նախկինի նման վարձու զինվորները: Ադրբեջանցիները, ինչպես վաղուց է հայտնի, մարտիկներ չեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ուշադրության կենտրոնում
96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը

96 տարեկանում մահացել է ֆրանսահայ դերասան Շառլ Ժերարը Դերասանը հայտնի է Կլոդ Զիզիի «Հրեշը», Ֆրանսիս Վեբերի «Խաղալիքը», Կլոդ Լելուշի «Տղամարդը և կինը. 20 տարի անց» ֆիլմերում երկրորդ պլանի դերերով