ԵԱՀԿ ՄԽ-ն Օսկանյանին եւ Մամեդյարովին Ղարաբաղի կարգավորման հարցով գրավոր առաջարկություններ է փոխանցել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով գրավոր առաջարկություններ են փոխանցել: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հազար Իբրահիմը: Իբրահիմն ասել է, որ փաթեթը ընդգրկում է 10 առաջարկ, որոնցից մեկը համաձայնեցված չէ, քանի որ սկզբունքային է:



Փաստաթուղթը փոխանցվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղարի միջազգային հարցերով օգնական Նիկոլաս Բերնսի հետ, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---