Հինգ թուրք լրագրողներ մեղադրվում են հեղաշրջման փորձին մեղսակից լինելու մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայում դատարանը մեղադրանք է ներկայացրել հինգ լրագրողներին՝ հակակառավարական դավադրությանը մեղսակից լինելու վերաբերյալ: Մեղադրյալների թվում են համալսարանի պրոֆեսոր, կենտրոնական թերթերից մեկի անկախ մեկնաբան Յալչին Քյուչուկը և ևս 4 լրագրող: Նրանց մեղադրում են «ատելություն ու թշնամանք» սերմանելու մեջ, և «Էրգենեկոնի» հետ կապերի համար:

Թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչները, սակայն, գտնում են, որ ձերբակալություններն ապօրինի են, պահանջում են անհապաղ ազատ արձակել իրենց գործընկերներին և ապահովել մամուլի ազատությունը:

Անկարայի լրագրողների միության նախագահ Գեկսել Յիլդիրիմն ասել է. «Այս գործի հետաքննությունը շարունակվում է 2007 թվականից: Նախորդ շաբաթ ձերբակալվել են տասը ընդդիմադիր լրագրողներ: Մենք նստացույց անցկացրեցինք: Իրավապաշտպանները գտնում են, որ իշխող կուսակցությունը փորձում է խեղդել խոսքի ազատությունը»:

Վերջին մի քանի տարում «դավադրության» գործով ձերբակալվել է մտավորականության շուրջ 100 ներկայացուցիչ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---