Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարության համար կծախսվի մոտ մեկ միլիոն դոլար 5 նոյեմբերի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Քարվաճառը (Քելբաջար) Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարությունն ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև քաղաքական ու տնտեսական նշանակություն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը: Ըստ նրա, տնտեսական տեսակետից դա դրական անդրադարձ կունենա նաև հանքավայրերի շահագործման վրա ու առավել կհեշտացնի արտահանումը Հայաստան: «Ռազմավարական տեսակետից սա ևս մեկ մայրուղի կլինի, որը կկապի Հայաստանն ու Արցախը: Դա հերթական անգամ ցույց է տալիս Քարվաճառի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է Բաբայանը: Անդրադառնալով այն հարցին, թե որքան միջոցներ կպահանջվեն ճանապարհի կառուցման համար՝ Դավիդ Բաբայանն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվում, սակայն, նշել է, որ կծախսվի ավելի քան մեկ միլիոն դոլար: Նոր ճանապարհը 150 կմ ավելի կարճ կլինի, քան Բերձորով (նախկին Լաչին) անցնող այժմ գործող ճանապարհը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |