Հայկական Armenian Navy Band խումբը արժանացել է BBC-ի 2006 թվականի մրցանակին11 ապրիլի 2006 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին կայացած ,Radio 3 Awards for World music 2006ե մրցանակաբաշխությանը Armenian Navy Band խումբը ստացել է Planet Award մրցանակը: Խումբը ստեղծվել է Ստամբուլում ծնված, հարվածային գործիքների վարպետ Արտո Թունջբոյաջյանի կողմից, որը իր շուրջն է համախմբել 12 հայ երաժիշտների: Ոճը, որն Արտոն անվանում է «հայկական ավանգարդ», իրենից ներկայացնում է ջազի եւ հայկական ժողովրդական երաժշտության միահյուսում: Նվագախմբի գործիքների շարքում են ինչպես ջազի համար ավանդական սաքսաֆոնը, դաշնամուրը, կոնտրաբասը, այնպես էլ հայկական դուդուկը, զուռնան եւ քանոնը, հաղորդում է BBC-ին:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |