Հայաստանի մտավորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանությունների կապակցությամբ13 հունիսի 2006 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետք է դժգոհություն հայտնի իր ռուս գործընկերոջը, իր մտահոգությունները հայտնի ՌԴ-ում հայերի սպանության կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական պարզաբանումներ պահանջի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանից: Այդ մասին ասվում է Հայաստանի ստեղծագործական միությունների եւ մտավորականության ուղերձում: Հայաստանի ստեղծագործ մտավորականությունը պահանջում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ից Երեւան կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին անհրաժշետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հիշեցնելով նրան, որ քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական ներկայացուցիչների պարտականությունն է հայրենակիցների անվտանգության ապահավումը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ հայ մտավորականներին մտահոգում է նաեւ ՌԴ-ում ծագումով հայերի վրա հարձակումների եւ սպանությունների աճը, ընդ որում այդ դեպքերից ոչ մեկը մինչ այժմ չի բացահայտվել: «Հատկանշական է, որ նման երեւույթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքում: Փաստորեն, Ռուսաստանում նշվում է ոչ թե Հայաստանի տարի, այլ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանությունները եւ իրավապահ մարմինները պետք է պատասխանեն այն հարցին, թե նշված դեպքերը թաքնված սադրանք չեն արդյոք` երկու պետությունների եւ ժողովրդների միջեւ ատելություն սերմանելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Նշենք, որ հայ մտավորականների ուղերձը շուտով կփոխանցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |