Իրավաբանորեն, ԱՄՆ-ն մինչեւ հիմա չեն ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը

PanARMENIAN.Net - «Իրավաբանորեն, ԱՄՆ-ն մինչեւ հիմա չեն ճանաչել Թուրքիայի Հանրապետությունը: 1918 թվականին ԱՄՆ Սենատը գտել է, որ անհնարին է ճանաչել մի պետություն, որը չի կատարել ԱՄՆ նախագահի իրվարար վճիռը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է արեւելագետ, միջազգային իրավունքի մասնագետ եւ Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը:



Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պնդումն այն մասին, որ Լոզանի խաղաղ պայմանագիրը չեղյալ է համարել Սեւրի համաձայնագիրը, իրականությանը չի համապատասխանում: «Լոզանում հայ-թուրքական սահմանների հարցը նույնիսկ չի քննարկվել: Դրա համար երկու պատճառ կար. առաջին հերթին, արդեն իրավարար որոշում կար, երկրորդ հերթին` Հայաստանն արդեն չէր հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ: Ավելին, համաձայնագրի 16-րդ հոդվածն ասում է. «Թուրքիան հրաժարվում է բոլոր տարածքներից, որոնք Լոզանի կանֆերանսում չեն նշվում` որպես թուրքական»: Փաստորեն, Լոզանի խաղաղ պայմանագրով մենք վերականգնել ենք Սեւրի պայմանագիրը»,- ասել է հայ դիվանագետը:



Արա Պապյանը նշել է, որ ներկա դրությամբ խոսքը չի գնում հողերի վերադարձիր մասին, խոսքը գնում է միջազգային իրավունքի վերականգնման մասին: «Հայաստանի համար դա, առաջին հերթին, անվտանգության հարց է, որի մեջ մտնում է սահմանամերձ գոտու ապառազմականացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը չխառնվելը, Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տնտեսական նախագծերին»,- նկատել է Պապյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---