Հայ ժողովուրդը բնիկ է Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում17 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Հայերը ազգային փոքրամասնություն չեն հանդիսանում ոչ Թուրքիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ Ադրբեջանում: Հայերը բնիկ ժողովուրդ են այդ երկրներում եւ, ըստ ՄԱԿ-ի բնիկ ժողովրդների իրավունքի մասին հռչակագրի, պաշտպանության իրրավունքն ունեն: Այդ մասին երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամ, փիլիսոփա Արմեն Աբրահամյանը: «Այսօր աշխարհի շատ երկրներ պատրաստ են պաշտպանել բնիկ ժողովրդների իրավունքները: Հենց այդ պատճառով մեր խորհուրդը դատական գործ է հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի դեմ` Ջուլֆայի խաչքարերի ոչնչացման համար: Այդ հուշարձանները վկայում են, որ հայերը բնիկ ժողովուրդ են այդ տարածքում»,-ասել է նա: Նա հավելել է, որ խորհուրդը մտադիր է նաեւ դատական գործ հարուցել Թուրքիայի դեմ միջազգային ատյաններում: Ըստ Աբրահամյանի, այն մի քանի բաղկացուցիչ կունենա` Աբդուլ Համիդ II գործողությունները, 1909թ. ջարդը, 1915-23թթ. Հայոց ցեղասպանությունը: Աբրահամյանը հաղորդել է նաեւ, որ Արեւմտյան Հայաստանի Հայ ազգային խորհրդի անդամները հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ժնեւում մասնակցել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության մտավոր սեփականության եւ գենետիկ ռեսուրսների, ավանդական գիտելիքների ու բանահյուսության միջկառավարական կոմիտեի 14-րդ նստաշրջանում: Նստաշրջանում հայ պատգամավորները նշել են, որ Արեւմտյան Հայաստանի հայերը Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդն են եւ նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն:--ԿԱ-- Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |